Արտաքին 2 տարի առաջ - 09:04 26-12-2023

Սիրիայում իսրայելական ավիահարվածի հետևանքով իրանցի ազդեցիկ հրամանատար է զոհվել

Իսրայելը շատ ծանր հարված է հասցրել Սիրիա ուղարկված իրանական ուժերին, որի հետևանքով սպանվել է Սէյիտ Ռիտա Ալ Մուսաուին, ով համարվում է իրանական «Ալ Քուդս» ջոկատի ամենաազդեցիկ դեմքերից մեկը։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ զորահրամանատար համարվում էր Սիրիայի հարցով Իրանի ամենաառանցքային զինվորական գործիչը։ Նա սպանվել է Դամասկոսի «Սըթ Զայնապ» թաղամասի նկատմամբ իրականացած հրթիռային հարձակումների հետևանքով։

Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 3-ին Պաղեստինում սպանվել էր իրանցի ազդեցիկ գեներալ, «Ալ Քուդս» ջոկատի հրամանատար ՂասԷմ Սուլեյմանին։ Զոհված Սէյիտ Ռիտա Ալ Մուսաուին համարվում էր Սուլեյմանիի լավագույն աշակերտներից մեկը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»