Ներքին 2 տարի առաջ - 22:44 25-12-2023

Շնորհավոր հզոր ծնունդդ, Տարոն, քո 30-ամյակը ինձ համար իսկական տոն է․ Աննա Հակոբյան

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ շնորհավորելով 44-օրյա պատերազմի մասնակից, կամավոր Տարոն Անդրեասյանի ծննդյան օրը․

«Շնորհավոր Հզոր Ծնունդդ, Տարոն։ Քո 30-ամյակը ինձ համար իսկական տոն է։ Ես/մենք երկրի վրա դու/դուք երկնքում լիաթոք կնշենք ու կտոնենք այս օրը»,- գրել է Աննա Հակոբյանը։

Տարոնը հոկտեմբերի 21-ին մենել է մարտական գործողությունների։ Մարտական ընկերներից մեկը նշում է, որ Տարոնը եղել է իրենց վաշտի հրամանատար, և երբ Սանասարից նահանջի հրաման են տվել, նա չի նահանջել և գնացել է առաջ։ Նրա համագյուղացին շնում է, որ զոհվելու օրը Տարոն Անդրեասյանը զանգում է հորն ու ասում, որ շրջափակման մեջ է ընկել, սակայն գերի չի հանձնվելու՝ նռնակով պայթեցնելու է իրեն։

2022 թվականի սեպտեմբերի 6-ից համացանցում շրջանառության մեջ է դրվում մի տեսանյութ, որում երևացող երիտասարդը հայտնվել էր շրջափակման մեջ ու փոխարեն հանձնվելուն՝ նախահարձակ էր եղել և զոհվել մարտի ժամանակ։ Հետագայում պարզ է դառնում, որ տեսանյութում երևացող և ադրբեջանցիներին «վախկոտ» անվանող կամավորականը՝ ըստ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանի՝ Տարոն Անդրեասյանն է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով