Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:35 25-12-2023

Կապան համայնքում մեծածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվում, մաքրվում է Վաչագան գետի հունը

Կապան համայնքում իրականացվում է Վաչագան գետի հունի մաքրման, հայելային պատկերների և հենապատերի վերականգնման, նոր ճաղավանդակների տեղադրման և Վաչագան գետի ավազանի էսթետիկ տեսքի վերականգնման ծրագիրը։

«Ծրագիրը բաժանված է 3 չափաբաժնի, 2023 թվականին նախատեսվում է իրականացնել առաջին չափաբաժինը, որը ներառում է «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության դիմացի կամրջից մինչև Սյունիքի մարզպետարան ընկած հատվածը։ Նախատեսվում է իրականացնել Վաչագան գետի հունի մաքրման, հենապատերի հիմքերի ուժեղացման, հենապատի վերականգնման և վերանորոգման, հենապատերի ամրացման, հայելային պատկերների վերականգնման, որոշակի հատվածներում գետի հունի բետոնապատման, նոր ճաղավանդակների տեղադրման, մայթի նորոգման, լուսավորության նոր համակարգի ապահովման աշխատանքներ»,- Oragir.News-ի հետ զրույցում պատասխանեց Կապանի համայնքապետարանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը և հավելեց.

«Աշխատանքները հիմնականում իրականացվում են համայնքի բյուջեի միջոցների հաշվին, ինչպես նաև ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից ազդակիր համայնքներին բնապահպանական ծրագրերի իրականացման համար մասհանումների գումարով։

Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 279 մլն 223 հազար դրամ»։

Բազմաթիվ ծրագրերի շարքում է նաև Կապանի համայնքապետարանի շենքը, որով նախատեսվում է ուժեղացնել և վերակառուցել ներկայիս մասնաշենքը և կից կառուցել ևս մեկ մասնաշենք։ Ծրագիրը իրականացվում է ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում։

Ըստ խոսնակի Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 966 մլն դրամ, որից ՀՀ պետական բյուջեի կողմից ներդրվող մասնաբաժինը՝ 60% է, իսկ համայնքի կողմից ներդրվող մասնաբաժինը՝ 40%։

2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներից է նաև Կապանի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատության շենքի հիմնանորոգման և տարածքի բարեկարգման ծրագիրը, որը նպատակ ունի առավել հարմարավետ, մաքուր, անվտանգ և բարեկարգ պայմաններ ստեղծել կրթադաստիարակչական գործընթացը կազմակերպելու համար։

«Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 367 մլն 283 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեի կողմից ներդրվող մասնաբաժինը 80% է, իսկ համայնքի կողմից ներդրվող մասնաբաժինը՝ 20%»,- նշեց Հասմիկ Հարությունյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով