Ներքին 2 տարի առաջ - 15:46 25-12-2023

Ասում էին՝ քաղաքացին տուգանվելու մատերյալ չէ, սակայն զբաղվում են քաղաքացիների թալանով. Զարուհի Փոստանջյան

«Մայր Հայաստան» խմբակցությունն ահազանգում է, որ Երևանի իշխանությունները՝ ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիան, որոշել են կտրուկ թանկացնել մի շարք տեղական տուրքեր և վճարներ։ Եվ խոսքը միայն կարմիր կետագծերով առանձնացված ավտոկայանատեղիների ավելի քան 13 անգամ թանկացման մասին չէ: Նրանց նպատակն է ֆինանսական բեռ ավելացնել բիզնեսի տարբեր տեսակների վրա։

«Մայր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ դեկտեմբերի 26-ին Երևանի քաղաքապետարանի շենքի մուտքի մոտ բողոքի ակցիա է իրականացվելու սպասվող թանկացումներն ու թալանը կանխելու համար։

Oragir.News-ը բողոքի ցույցի վերաբերյալ զրուցել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջանի հետ, պարզաբանելու՝ ի՞նչ ակնկալիքներ ունեն, և արդյո՞ք Երևանի ավագանու մեծամասնությունը կհետաձգի թանկացումները։

«Բողոքները անհրաժեշտ են բարեփոխումներ իրականացնելու համար, սակայն այս ապօրինի կերպով ձևավորված իշխանություններից որևիցե դրական ակնկալիքներ և սպասումներ չունեմ»,- ասաց Փոստանջյանը։

Հարցին, թե ի՞նչ պարբերությամբ են մտադիր բողոքի ցույցեր կազմակերպելու, Փոստանջյանը պատասխանեց.

«Այնպիսի պարբերությամբ պետք է կազմակերպվի, որ այս իշխանություններն այդ առումով դադարեցնեն իրենց գործունեությունը։ Կարող են բողոքի ակցիաներ լինեն, սակայն չլինի որևէ արդյունք։ Կարող են լինել տարբեր գործողություններ և դրանք հաջողությամբ ավարտվեն։ Այդ իսկ պատճառով այս պահին չեմ կարող հստակ նշել, թե որ ուղղությամբ կգնանք»։

Ընդդիմադիր ավագանու անդամի խոսքով՝ բարձրացվում է հարկային բեռը քաղաքացիների նկատմամբ։ «Բյուջեն բաց ունի, և բացերը պետք է լրացնեն քաղաքացիներին թալանելով։ Սակայն 5-6 տարի առաջ իշխանության էին գալիս տարբեր լոզունգներով՝ ասելով, որ քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան