Արտաքին 2 տարի առաջ - 08:27 25-12-2023

Իրանը վնասակար ազդեցություն ունի ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում. Քեմերոն

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ Իրանը խորապես վնասակար ազդեցություն ունի ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Դեյվիդ Քեմերոնը։

«Իրանը խորապես վնասակար ազդեցություն ունի տարածաշրջանում և աշխարհում, դրանում կասկած չկա»,- ասել է բրիտանացի դիվանագետը։

Նա նշել է, որ այնպիսի խմբավորումների, ինչպիսիք են հութիները և «Հեզբոլլահ»-ը, Իրաքում Իրանի կողմից աջակցվող աշխարհազորայինները, որոնք հարձակվել են բրիտանական և ամերիկյան բազաների վրա, ինչպես նաև պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ խմբավորումը, աջակցվում են Իրանի կողմից: Այդ կապակցությամբ Լոնդոնը դաշնակիցներին կոչ է արել միջոցներ մշակել «Իրանին զսպելու համար»:

Քեմերոնի խոսքով՝ աշխարհում վտանգի ու անապահովության աստիճանը նախորդ տարիների համեմատ չափազանց բարձր մակարդակի վրա է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի