Միտք 2 տարի առաջ - 15:50 24-12-2023

Ամանորյա խայտառակ պատմություն, որտեղ բոլորն իրար արժանի են․ Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ամանորյա խայտառակ պատմություն:
Ուրեմն, Ամանորի նախօրեին անհամաչափ ակտիվացել է ՊԵԿ-ը: Վերջինիս աշխատակիցներին հանձնարարվել է ՀԴՄ-ի կիրառման ճշտության ստուգում իրականացնել և, ըստ այդմ, հսկիչ գնումներ կատարել առևտրի կենտրոնների տնտեսվարողներից: Դե, ՊԵԿ-ի տեսուչներն էլ դռնեդուռ ընկած հսկիչ գնումներ են կատարում:

Հակառակ ՊԵԿ-ի ղեկավարության ցանկության, առևտրի կենտրոններում յուրաքանչյուր գնման դիմաց ՀԴՄ կտրոն է տրամադրվում: Այս իրավիճակում ՊԵԿ-ի աշխատակիցներին այլ բան չի մնում, քան հետ վերադարձնել հսկիչ գնման արդյունքում ձեռք բերված ապրանքը: Այդ գործընթացը լրացուցիչ դժվարությություններ է պատճառում տնտեսվարողներին: Խնդիրն այն է, որ վերջիններս հիմնականում չեն կարողանում ստանալ հետ վերադարձված ապրանքի համար վճարված հարկի գումարը: Արդյունքում, տնտեսվարողները ՊԵԿ-ի տեսուչներին հետ են վերադարձնում «հսկիչ գնման» արդյունքում ձեռք բերված ապրանքի լրիվ գումարը, սակայն հիմնականում չեն կարողանում ստանալ այդ գործարքից վճարված շուրջ 3% հարկի գումարը:

Օրինակ` ՊԵԿ-ի տեսուչը գնում է 300 000 ՀՀ դրամ արժողությամբ ապրանք: Տնտեսվարողն այդ գործարքից 3%` 9000 ՀՀ դրամ, հարկ է վճարում: ՊԵԿ-ի տեսուչն ապրանքը հետ է վերադարձնում: Տնտեսվարողն, իր հերթին, վերջինիս հետ է վերադարձնում 300 000 ՀՀ դրամ: Շատերը 9000 ՀՀ դրամի հետևից չեն ընկնում: Սա է ՊԵԿ-ի նորամուծությունը:

Անշուշտ սա խայտառակ պատմություն է: Իսկ պարադոքսն այն է, որ այս պատմության, առանց բացառության, բոլոր հերոսները խայտառակ կերպարներ են` ՊԵԿ-ը, տեսուչները, տնտեսվարողները:
Կհարցնեք` ինչու՞ տնտեսվարողները:

Կպատասխանեմ` որովհետև առևտրի կենտրոնների տասնյակ տնտեսվարողներից եմ լսել այս պատմությունը, սակայն վերջիններից գեթ մեկը չցանկացավ ընդվզել, բողոքել, գոնե` անունը բացահայտել: Բոլորն, առանց բացառության, նախընտրում են լռել, անանուն բողոքել, սուսուփուս վճարել:

Եվ, ուրեմն, ամեն ինչ ճիշտ է: Այս խայտառակ պատմության մեջ բոլորն իրար արժանի են: Ինչ անում են, լավ են անում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով