Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 12:38 24-12-2023

Վրաստանում առատ ձյան պատճառով բեռնատարների համար փակվել են Հայաստան և Թուրքիա տանող ճանապարհները

Առատ ձյան պատճառով Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների վարչությունը որոշել է փակել Հայաստանի և Թուրքիայի սահմաններ տանող ճանապարհները կցորդավոր և կիսակցորդավոր ավտոտրանսպորտի համար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը։

«Ինտենսիվ ձյան և մերկասառույցի պատճառով արգելված է կցորդավոր և կիսակցորդավոր ավտոտրանսպորտի երթևեկությունը Խաշուրի-Ախալցխա-Վալե (Թուրքիայի հետ սահման - ծնթ․ ՏԱՍՍ-ի) և Ախալցխա - Նինոծմինդա (Հայաստանի հետ սահման - ծնթ․ ՏԱՍՍ-ի) միջազգային ավտոճանապարհներին, ասվում է հաղորդագրության մեջ։

Ավտոճանապարհների վարչությունը նշել է նաև, որ մայրուղիներով երթևեկությունն արգելված է նաև 30 և ավելի մարդ տարողությամբ տրանսպորտային միջոցների համար, մյուս տրանսպորտային միջոցներին թույլատրվում է։

Վրաստանում, տարբեր շրջաններում առատ ձյան պատճառով, ծանր բեռնատարների համար ավտոճանապարհային երթևեկությունը արգելափակված է կամ սահմանափակված, այդ թվում՝ ռազմավիրական ճանապարհի դեպի ՌԴ սահման տանող հատվածը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան