Ներքին 2 տարի առաջ - 21:48 23-12-2023

Փաշինյանն ու կուսակիցները հասան այն կետին, որ այսօր ՀՀ-ն հարցականի տակ է

Երեկ ԱԺ-ում լրագրողներն արտահերթ ընտրությունների գնալու մասին հարց ուղղեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ով հերքեց արտահերթի գնալու մասին լուրերը։ «Բավական է, որ մի ֆեյսբուքյան օգտատեր մի ապուշություն գրի, դուք գալու եք ԱԺ նախագահին այդ հարցերը տա՞ք։ Դա ապուշություն, հիմարություն և սուտ է, այսինքն ինչի համար են պետք արտահերթ ընտրությունները։ Եթե շատ ենք աշխատում, ուրեմն ընտրությունների՞ ենք գնում, տարբեր հարցեր ենք քննարկում, կուսակցաշինությամբ ենք զբաղվում, Երևանի ընտրության արդյունքներն ենք քննարկում։ Սահմանադրական մեծամասնություն ենք, ինչո՞ւ պետք է գնանք արտահերթ ընտրությունների։ Էլ չեմ ասում, որ այս պահի դրությամբ կարող ենք տարին մեկ ընտրություն կրենք, իսկ ընդդիմությունը ընդհանրապես պատրաստ չէ ընտրությունների գնալ, նույնիսկ քաղաքային ընտրություններին չեն կարողանում մասնակցել։ Իրենք ինչ-որ օրակարգ են ձևավորում, հետո սկսում են դրա դեմ պայքարել, հո մանկապարտեզ չի»,- ասաց Սիմոնյանը։

Վերջինս վստահեցրեց, որ արտահերթ ընտրությունների գնալու հարց անգամ չի քննարկվել։ Դիտարկմանը, որ հնարավոր է դրսից են պարտադրում գնալ արտահերթ ընտրությունների, ԱԺ նախագահը պատասխանեց․ «Ժողովրդավար ընտրված իշխանությանը ոչ ոք ոչինչ չի կարող պարտադրել, կարող էին Ռոբերտ Քոչարյանին պարտադրել ռուսները, կարող էին Սերժ Սարգսյանին պարտադրել ռուսները, նախկին իշխանություններին ամերիկացիները կարող էին գրանտ տալու դիմաց ինչ-որ բան պարտադրել, մեզ վրա ոչ ոք լծակ չունի։ Մեզ պետք չէ, որ իրենք մեր ընտրությունները ճանաչեն, մեր «գլուխը շոյեն»։ Քաղաքական առումով մեզ վրա ոչ ոք չի կարող ազդեցություն ունենալ»։

Oragir.News-ն այսօր փորձեց զանգահարել ընդդիմադիր պատգամավորների՝ պարզելու, թե Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ի՞նչ են պարտադրել ռուսները, ընդհանրապես, նախկին իշխանություններին ի՞նչ են պարտադրել ամերիկացիները գրանտ տալու դիմաց, ցավոք, մեր զանգերը մնացին անպատասխան։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը կարծում է, որ ՔՊ-ականները հիմար-հիմար բաներ երգելով՝ հասան այն կետին, որ այսօր չունենք Արցախի Հանրապետություն, իսկ Հայաստանի Հանրապետությունը հարցականի տակ է։

«Այդ մարդկանց քաղաքական գիտակցությունն այնքան ցածր է, որ նույնիսկ չեն հասկանում այն պարզ ճշմարտությունը,որ ինչ-որ միջոցառման մասնակցելը ոչ թե պարտադրանքի,այլև՝ պետության շահերի հարց է։ Ու եթե հղում են անում երկրորդ, երրորդ նախագահներին, ապա վերջինները մասնակցելով տարբեր ֆորումների, իրենց իշխանության 20 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար ապահովել են անվտանգություն, ի տարբերություն իրենց,որ երկիրը տարան կործանման»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում