Ներքին 2 տարի առաջ - 16:24 23-12-2023

Արցախի գերեվարված ղեկավարության լուսանկարներով պաստառ է փակցվել Երևանում

Շաբաթներ է անցել Արցախի Հանրապետության բռնի հայաթափումից, մինչդեռ ՀՀ գործող իշխանությունները ոչ միայն միլիարդավոր դրամներ արժեցող տոնական պատրաստություն են տեսնում՝ փորձելով ստեղծել տպավորություն, թե արտասովոր ոչինչ չի եղել, այլև կատաղի կերպով պայքարում են ՀՀ-ում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեության դեմ։ Այս մասին ասվում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հայտարարությունում:

«Հաշվի չնստելով կրած կորուստների ծանրության հետ, արհամարելով գերիների՝ Բաքվի բանտերում գտնվելու հանգամանքը, նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու և ապրումակցման փոքր-ինչ մոտեցումներ որդեգրելու փոխարեն, իշխանությունները փորձում են երկրով մեկ տոնական մթնոլորտ ստեղծել։

Արհեստականորեն հասարակությանը հրամցվող և աշխարհին ցուցադրվող տոնական տրամադրությունները հակաբարոյական հերթական քայլն է արյան, պարտության և կորուստների խորհրդանիշ հայաստանյան իշխանության կողմից։

Այս փուլում հակաբարոյական, հակազգային և հակապետական մոտեցումների մատնանշումից զատ, կարևոր է արձանագրել խոշոր գումարների նպատակադրված դուրսգրման և մսխման հանգամանքը՝ բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրները լուծելու, նրանց համար արժանավայել պայմաններ ապահովելու, մայր հայրենիքում պահելու և երկրի պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ կենսական քայլեր ձեռնարկելու փոխարեն։

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն
23.12.2023 թ.
ք. Երևան»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով