Ներքին 2 տարի առաջ - 12:47 23-12-2023

7 օր բժիշկները պայքարեցին տղայիս կյանքի համար, նոյեմբերի 6-ին տղայիս սիրտը կանգ էր առել. զոհված զինծառայողի հոր պատմությունը

Արցախին որդի տված ծնողներն են ամենից ծանր են տանում Արցախի կորուստը։ Նրանցից շատերը իրենց որդիները կարոտը Արցախից էին առնում։

Անդրեաս Անդրեասյանը 4 ամսվա ուսանող էր, ուսումը կիսատ թողնելով՝ զորակոչվել է բանակ: Չնայած առողջական խնդիրներին՝ Անդրեասը ինքնակամ ստորագրություն էր տվել ու խնդրել էր, որ իրեն տանեն ծառայության: 2020թ. հունվարի 19-ին Անդրեասը զորակոչվել է բանակ: Ծառայության է անցել Ասկերանի զորամասում։ Հրետանավոր, վարորդ Անդրեասը 31 օր շարունակ համառ մարտեր է մղել թուրք-ադրբեջանական ստորաբաժանումների դեմ, վիրավորվել է հոկտեմբերի 28-ին Ակնայում:

«Անդրեասը շատ արագ հարմարվեց ծառայությանը, նրա համար տարբերություն չկար՝ Արցախում կծառայի, թե Հայաստանի որևէ այլ բնակավայրում, կարևորն այն էր, որ ինքը պաշտպանելու է իր երկրի սահմանները: Պատերազմից տասը օր առաջ մենք ընտանիքով գնացել էինք Անդրեասին տեսնելու, փոխվել էր, ասում էր, որ փոքր եղբոր կարոտին չի դիմանում: Սեպտեմբերի 16-ից որդիս բարձրացել է դիրքեր, պատերազմի ժամանակ Աղդամում են եղել և մինչև վերջ պահել իրենց վստահված դիրքերը»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Անդրեաս Անդրեասյանի հայրը՝ Տիգրան Անդրեասյանը:



Անդրեաս Անդրեասյանի ծառայությունն անցել է Ասկերանի զորամասում։ Պատերազմի ժամանակ նրան տարել են Աղդամի դիրքեր: Հոկտեմբերի 28-ին Անդրեասը վիրավորվել է, ստացել այրվածքներ: Ժամկետային զինծառայողը ընկերների հետ գնացել է զենքերը լիցքավորելու, ձեռնոցները մոռացել է, հետ է գնացել, որ վերցնի, սակայն ընկերներից հետ է ընկել: Արկերի ձայնը լսելուն պես թռել է խրամատի մեջ, սակայն արկն ընկել է հենց իր վրա: Երկու անգամ կրակել են իրենց դիրքի վրա, երկուսն էլ իր վրա է ընկել: Անդրեասը վառվել է, փամփուշտները տրաքել են ձեռքերի մեջ, սակայն գիտակցությունը չի կորցրել: Գնացել է, վրան ջուր է լցրել, մինչև որ ընկերները հասել են օգնության:

«Հոկտեմբերի 28-ին ես գնացի Արցախ, այդ օրը մի քանի անգամ խոսել ենք տղայիս հետ, մի քանի բան էր ուզել, ես դրանք պիտի տանեի, բայց մինչև իմ տեղ հասնելը արդեն վիրավորվել էր, և ես տղայիս Ստեփանակերտի հիվանդանոցում տեսա: Այրվածքներ ուներ, տղայիս տեղափոխեցինք Երևան, օր օրի լավանում էր, վիճակը կայուն էր, միայն սպասել էր պետք, որ վերքերը լավանան: Յոթ օր բժիշկները պայքարեցին տղայիս կյանքի համար, նոյեմբերի 6-ին բժիշկը զանգեց և ասաց, որ տղայիս սիրտը կանգ է առել»,- պատմում է հերոսի հայրը:

Տիգրան Անդրեասյանն ասում է, որ հիմա իր ցավը կրկնապատկվել է, որովհետև ո՛չ որդին կա, ո՛չ որդու պահած Արցախը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում