Սպորտ 2 տարի առաջ - 01:08 23-12-2023

Մխիթարյանի ապտակը Մելիքբեկյանին․ Հենրիխն աջակցում է Օզբիլիզին

Հայկական ֆուտբոլի լեգենդ Հենրիխ Մխիթարյանը ՀՖՖ նախագահի ընտրությանն աջակցում է Արազ Օզբիլիզին։

«Ինտերի» ֆուտբոլիստը գրառում է կատարել․

«Ուրախ եմ տեսնել, որ Արաս Օզբիլիզի նման բարձրակարգ մարզիկ և անհատականություն ՀՖՖ նախագահի թեկնածու է։ Համոզված եմ, որ նրա գիտելիքները խաղադաշտում և դրանից դուրս օգուտ կտան մեր երկրում ֆուտբոլի աճին։ Ես կանգնած եմ քո կողքին, իմ ընկեր և մաղթում եմ քեզ հաջողություն»։

Հարկ է նշել, որ ՀՖՖ գործող նախագահ, առաջիկա ընտրության թեկնածու Արմեն Մելիքբեկյանը օրերս News.am-ի հետ զրույցում ասել էր․

«Անձամբ Մխիթարյանից ես հրապարակային աջակցություն որեւէ տեղ չեմ տեսել, չեմ լսել: Այդ մասին հայտարարում է Արասը: Օրինակ՝ տեսա, որ Լեւոն Արոնյանն աջակցում է Արաս Օզբիլիզին: Նման հրապարակային հայտարարություն Հենրիխ Մխիթարյանից չեմ լսել: Քանի դեռ չեմ լսել, ոչինչ ասել չեմ կարող»։

Այսպիսով, ընտրության նախօրեին գործող նախագահը ևս մեկ անգամ խայտառակվեց, իսկ Արաս Օզբիլիզը իր նախկին խաղընկերոջից լավ «փոխանցում» ստացավ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան