Ներքին 2 տարի առաջ - 22:57 22-12-2023

Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում գործող հյուրանոցներից մեկում. հայտնաբերվել է տղամարդու ջնջխված դի. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկունք գյուղում գործող «Ռուբին» հյուրանոցային համալիրում տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցի թիվ 305 հյուրատանը՝ բազմոցի դիմաց՝ հատակին, հայտնաբերել են տղամարդու դի՝ մարմինն ամբողջովին ջնջխված։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը ինքնասպան է եղել՝ նռնակով իրեն պայթեցնելու եղանակով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդը երեկոյան այցելել է նշված հյուրանոցային համալիր, սնունդ է պատվիրել, ապա առանձնացել է իր կողմից պատվիրված սենյակում ու որոշ ժամանակ անց աշխատակիցները հայտնաբերել են նրան մահացած։

Դիակի մոտ էլ հայտնաբերվել են կարճափող հրազեն, նռնակի պայթուցիչը, որը հավանաբար նա պայթեցրել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով