Ներքին 2 տարի առաջ - 17:15 22-12-2023

Մեկ հանդիպումով չեն կարող լուծվել Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններում կուտակված հարցերը. Տիգրան Աբրահամյան  

ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 21-ին հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ, մտքեր են փոխանակվել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, տրանսպորտային և տնտեսական փոխկապակցվածության վերաբերյալ:

Oragir.News-ը զրուցել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի հետ պարզելու՝ արդյոք ՀՀ-ն ստորագրելո՞ւ է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի որոշումներն ու արձանագրությունը։

«Հաղորդագրություն տվել ենք հանդիպման վերջում և դրանից ավելի ասելու ոչինչ չունեմ։ Եթե լրացուցիչ մեկնաբանություն լինի, ապա անպայման կտեղակացնենք»,- ասաց ԱԳՆ խոսնակը։

Oragir.News-ը զրուցել է նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արմեն Խաչատրյանի հետ, պարզաբանելու՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը կընդունի՞ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին։

«Հստակ պատասխան եմ ասում, եթե հանդիպում տեղի ունենա՝ մենք կհրապարակենք»,- ասաց Խաչատրյանը։

Oragir.News-ի հարցերին պատասխանել է նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը և, անդրադառնալով Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների բարելավման հարցին, նշել.

«Միայն մեկ հանդիպումով չեն կարող լուծվել այնպիսի հարցեր, որոնք կուտակված են Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններում։ Իհարկե նկատելի է, որ ՀԱՊԿ-ը որոշակի քայլեր ձեռնարկում է իրավիճակը մեղմելու կամ լարվածությունը թուլացնելու համար»։

Հարցին, թե արդյո՞ք նման իրավիճակում ընդդիմությունը քայլեր է ձեռնարկում, պատգամավորն ասաց, որ պետական քաղաքականություն իրականացնողն ընդդիմությունը չէ։

«Արտաքին քաղաքական կուրսի պատասխանատուն իշխանությունն է և արածի ու չարածի պատասխանատվությունը նրանց վրա է»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով