Ներքին 2 տարի առաջ - 15:09 22-12-2023

Քրեական ենթամշակույթ քարոզող ֆիլմերի հեռարձակման ժամի սահմանափակում կլինի․ Ալեն Սիմոնյան

Իմ և Քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի կողմից այսօր շրջանառության մեջ ենք դրել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների հեռարձակման ժամային սահմանափակում նախատեսող օրենքի նախագիծ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Դրանք այսուհետ հեռուստատեսությամբ կարող են հեռարձակվել միայն 00:00-06:00-ն:

Սա առաջին քայլն է այդ ուղղությամբ, հետագայում նաև չի բացառվում սահմանափակումներ, ինչպես նաև հարկային հավելյալ բեռ և այլ օրենսդրական սահմանափակումներ նախատեսվեն նման նյութեր պատրաստող կազմակերպությունների նկատմամբ: Ուստի հեռուստաընկերությունները և կինոարտադրությամբ զբաղվող կազմակերպությունները պետք է սկսեն հրաժարվել նման արտադրանքից և դրանով չքարոզեն այդ բարքերը մեր հասարակությունում»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով