Ներքին 2 տարի առաջ - 10:47 22-12-2023

Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվել է 218, վիրավորվել՝ 120 քաղաքացի

Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվել է 218 քաղաքացի, 120-ը՝ վիրավորավորվել, 21 քաղաքացի անհետ կորած է համարվում, «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի խոսնակը։

«Արցախի այն բնակիչները, որոնք պայթյունի հետևանքով ունեն անհետ կորած անձ և դեռևս չեն դիմել վարույթ իրականացնող մարմնին, քննչական կոմիտեն հորդորում է դիմել՝ նույնականացում իրականացնելու համար»,- ասաց Գոռ Աբրահամյանը։

Նա նաև փոխանցեց, որ պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիներից 3-ի ինքնությունը դեռ չի պարզվել։

Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում սեպտեմբերի 25-ին բենզինի պահեստում ուժեղ պայթյուն տեղի ունեցավ։ Այդ օրը Արցախից հայտնեցին, որ կան զոհեր, վիրավորների թիվն անցնում է 200-ը։ 3 օրում պայթյունից բոլոր տուժածները տեղափոխվեցին Հայաստան՝ հիմնականում ծանր, կայուն ծանր վիճակում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան