Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 09:38 22-12-2023

ԱՄՆ Կոնգրեսը մեկնեց արձակուրդ․ Ուկրաինան մնաց առանց օգնության

Ամերիկացի օրենսդիրներն այս շաբաթ մեկնեցին արձակուրդ՝ առանց սահմանային անվտանգության ֆինանսավորման շուրջ համաձայնության, որն, ինչպես հայտնի է, փոխկապակցված է Ուկրաինային գրեթե 60 միլիարդ դոլար օգնություն տրամադրելու հարցին, գրում է «Ամերիկայի ձայնը»։

2022 թվականի փետրվարից՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ի վեր՝ Միացյալ Նահանգները 75 միլիարդ դոլարի ռազմական և մարդասիրական օգնություն է ցուցաբերել Կիևին:

Անցած շաբաթներին ամերիկացի օրենսդիրները փորձում էին համաձայնության հասնել ԱՄՆ ազգային անվտանգության կարիքների լրացուցիչ՝ 106 միլիարդ դոլար կազմող ֆինանսավորման հարցում։ Փաթեթը նաև ներառում է 60 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային:

Սակայն Կոնգրեսը մեկնեց արձակուրդ՝ առանց համաձայնության։ Օրենսդիրները կհավաքվեն հաջորդ տարվա սկզբին:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
21:30 Ռիսկի գնալու արվեստը․ ինչպես նկարչուհի Մարիամ Մանուկյանը հայտնվեց Միլանի ու Փարիզի ցուցահանդեսներում
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
21:18 Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան ԱԹՍ-ի խոցման մասին
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
23:42 Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին