Ներքին 2 տարի առաջ - 23:46 21-12-2023

Դեկտեմբերի 26-ին խորհրդարանի բակը կվերածվի իսկական հեքիաթի․ ՀՀ ԱԺ

Դեկտեմբերի 26-ին խորհրդարանի բակը կվերածվի իսկական հեքիաթի, հայտնում է ՀՀ ԱԺ-ն։

«Սպասո՞ւմ եք Ամանորի հրաշքին: Ուրեմն դեպի Ազգային ժողովի այգի: Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 17:00-ից խորհրդարանի բակը կվերածվի իսկական հեքիաթի: Այդ օրը կրկին փոքրիկների համար մի քանի ժամով կբացվեն ԱԺ այգու դռները, որտեղ հյուրերին կդիմավորեն ամենատարբեր ու սիրելի հերոսները, չարաճճի Գրինչը, ամենաբարի էլֆերն ու, իհարկե, Ձմեռ պապը:

Ծրագրում՝ փուչիկներից կերպարների պատրաստում, պղպջակներով շոու, մրցութային խաղեր տարբեր տարիքի երեխաների համար, ինչպես նաև տաք ու համեղ հյուրասիրություն: Բարձր տրամադրություն, ժպիտներ, նվերներ ու անակնկալներ ԱԺ այգում՝ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 17:00-ից: Մուտքն ազատ է բոլորի համար: Եկեք միասին ստեղծենք հեքիաթային ու անմոռանալի պահեր»,- ասված է հայտարարությունում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում