Ներքին 2 տարի առաջ - 21:49 21-12-2023

Առաջին անգամ Իրանից Հայաստան է տեղափոխվել մեր հայրենակից դատապարտյալը՝ պատժի մնացած մասը ՀՀ-ում կրելու նպատակով

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի որոշմամբ՝ առաջին անգամ Իրանի Իսլամական Հանրապետությունից պատժի մնացած մասը Հայաստանի Հանրապետությունում կրելու նպատակով իրականացվել է ՀՀ քաղաքացու փոխանցում: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունն իրավական փոխօգնության ոլորտում համագործակցում են «Դատապարտյալների փոխանցման մասին» համաձայնագրի շրջանակներում: Համաձայնագիրը հնարավորություն է տալիս պետություններից մեկի տարածքում հանցագործություն կատարած և ազատազրկման ձևով պատժի դատապարտված անձանց տեղափոխել իրենց քաղաքացիության երկիր՝ պատժի մնացած մասը կրելու նպատակով։

Դատապարտյալների փոխանցման հարցերով կենտրոնական մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կողմից ՀՀ արդարադատության նախարարությունը:

Նշենք նաև, որ ՀՀ-ից ԻԻՀ մինչ օրս մի քանի տասնյակ դատապարտյալներ են փոխանցվել իրենց քաղաքացիության երկիր, սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ քաղաքացու փոխանցում չի իրականացվել, ուստի չնայած օբյեկտիվ պատճառներին համաձայնագիրը երկու երկրների միջև միայն միակողմանի էր գործել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան