Ներքին 2 տարի առաջ - 18:36 21-12-2023

ՔՊ-ն կդիմանա՞ «Ո՛չ թալանին» ցույցերի ճնշմանը, թե՞ կհետաձգի թանկացումների նախագծերը

Արդեն մի քանի օր է՝ «Մայր Հայաստանը» խմբակցության անդամները Երևանում «Ո՛չ թալանին» խորագրով բողոքի և իրազեկման ակցիաներ են իրականացնում։ Նրանք բողոքում են իշխանության կողմից նախատեսվող տեղական տուրքերի, վճարների կտրուկ ավելացումների դեմ։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հետ, ճշտելու՝ արդյոք քաղաքային իշխանությունը կհետաձգի՞ տեղական տուրքերի, վճարների կտրուկ ավելացումների նախագծերը, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը, պատասխանելով մեր հարցին, ասաց․ «Դեկտեմբերի 26-ին նշանակված է ավագանու նիստ, որի ընթացքում քննարկվելու է 2024 թվականի տարեկան դրույքաչափերի փոփոխությունների մասին ծրագիրը։ Յուրաքանչյուր խմբակցություն կարող է ըստ իր պատկերացումների և խղճի քվեարկել այդ նախագծին կողմ, դեմ կամ ձեռնպահ։ Կարող են հանդես գալ տարատեսակ հայտարարություններով, ակցիաներով և այլն, բոլորն ազատ են իրենց գործողություններում։ Մեր դիրքորոշումը սա է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով