Ներքին 2 տարի առաջ - 23:21 20-12-2023

Արամ Ա Վեհափառ Հայրապետը ցավակցական հեռագիր է հղել Քուվեյթի Պետության էմիրի մահվան կապակցությամբ

Արամ Ա Վեհափառ Հայրապետը ցավակցական հեռագրեր է հղել Քուվեյթի Պետության էմիրի մահվան կապակցությամբ, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․

«Անցնող օրերուն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ցաւակցագիր յղեց Քուէյթի Էմիր Շէյխ Մըշաալ Ալ-Ահմատ Ալ-Ճապեր Ալ-Սապահին՝ Էմիր Շէյխ Նաուուաֆ Ալ-Ահմատ Ալ-Ճապեր Ալ-Սապահի մահուան տխուր առիթով։

Վեհափառ Հայրապետը անձնապէս եւ Քուէյթի հայ համայնքին անունով յղած իր ցաւակցագիրին մէջ նշած է, թէ ողբացեալ Էմիրին բացակայութեամբ, Քուէյթը եւ արաբական աշխարհը կորսնցուցին իմաստուն իշխան մը, որ խաղաղութեան եւ ժողովուրդներու միջեւ համերաշխութեան ջատագով էր:

Հայրապետը նամակին մէջ յիշած է հանգուցեալ Էմիրին՝ քուէյթահայութեան նկատմամբ ցուցաբերած յատուկ հոգատարութիւնը. «այս առիթով կ՚ուզենք Մեր անկեղծ գնահատանքը յայտնել Քուէյթի հայ գաղութին նկատմամբ ողբացեալ Էմիրին ցուցաբերած սիրալիր հայրական հոգատարութեան եւ գաղութին՝ Քուէյթ երկրի բարիքները վայելելու նախանձախնդրութեան համար»։

Նամակի աւարտին, Նորին Սրբութիւնը իր խորազգաց ցաւակցութիւնները յայտնելով Քուէյթի պետութեան եւ ժողովուրդին՝ մաղթեց, որ Ամենակալը պահպանէ Քուէյթը եւ ողբացեալ Էմիրին յիշատակը միշտ վառ մնայ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում