Ներքին 2 տարի առաջ - 15:41 20-12-2023

Առյուծ եք ղրկում, դասատուին քրֆում եմ․ տիկտոկյան հայտնի տեսանյութի աշակերտին նկատողություն է տրվել

Տիկտոկում շարունակում է ակտիվ տարածվել դպրոցական տղայի մասնակցությամբ տեսանյութը, որտեղ նա տիկտոկյան ուղիղ եթերում առաջարկում է իրեն «առյուծ» ուղարկել, ինչի դիմաց ուսուցչին կհայհոյի։

«Մի հատ առյուծ եք ղրկում, դասատուին քրֆում եմ»,- ասում է անչափահաս տղան։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել Արմավիրի մարզի Փշատավան գյուղի դպրոցում։ Ուսումնական հաստատության տնօրեն Նելլի Ղորղանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեպքը մոտ 2 ամիս առաջ է եղել, ապա մանրամասներ հայտնեց․

«Տղան սովորում է 7-րդ դասարանում։ Միջադեպից հետո գործող կարգի համաձայն նկատողություն է ստացել։ Ծնողները տեղյակ են, հրավիրվել են դպրոց, զրուցել ենք, անչափահասների վարչության հետ համատեղ աշխատանք ենք ձեռնարկել, կազմվել է արձանագրություն, գործող կարգի համաձայն աշակերտին նկատողություն ենք տվել․․․

Իհարկե շատ խորքային է հարցը, միայն դպրոցով չի սահմանափակվում։ Երեխաները չգիտես՝ որտեղից նման առաջարկներ են ստանում։ Երբ խորացանք, հասկացանք, որ չգիտես ովքեր, որտեղից, ինչ առաջարկներ են անում, որ այսպիսի բաներ տեղադրեն, ինչի դիմաց գումարներ ստանան։ Երեխաներն ասացին՝ որ «առյուծի» համար այսքան գումար են տալիս, հարցրեցի՝ ո՞վ է տալիս, պատասխանեցին՝ Տիկտոկը․․․»։

Դպրոցի տնօրենի խոսքով՝ հետագայում նման միջադեպերը բացառելու համար դասասենյակում տուփեր են դրել, որպեսզի այն աշակերտները, որոնք տարբեր պատճառներով չեն կարող առանց հեռախոսգնալ դպրոց, դրանք դասի սկզբին դնեն տուփերի մեջ, իսկ դասերի ավարտից հետո ուսուցիչներից ստանան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով