Ներքին 2 տարի առաջ - 23:42 19-12-2023

Ռուսթավիում տեղի է ունեցել Վրաստանում ՀՀ առաջին պատվո հյուպատոսի գրասենյակի բացման արարողությունը

Դեկտեմբերի 19-ին Վրաստանի Ռուսթավի քաղաքում տեղի ունեցավ Վրաստանում Հայաստանի Հանրապետության առաջին պատվո հյուպատոսի գրասենյակի բացման արարողությունը։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, Վրաստանի ԱԳ նախարարության Հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Գիորգի Տաբատաձեն, նորանշանակ պատվո հյուպատոս Գիորգի Մայսուրաձեն։

Իր խոսքում ՀՀ դեսպանը կարևորեց Վրաստանում Հայաստանի առաջին պատվո հյուպատոսի գրասենյակի բացումը՝ ընդգծելով դրա գործունեության նշանակությունը հատկապես Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական կապերի ամրապնդման և միջհասարակական շփումների առավել ակտիվացման տեսանկյունից։

Միջոցառմանը մասնակցում էին Վրաստանի ԱԳ նախարարության, Ռուսթավիի քաղաքապետարանի և վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»