Ներքին 2 տարի առաջ - 12:30 19-12-2023

ԲՏԱ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին

Դեկտեմբերի 16-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի տնտեսական հարցերով պատասխանատու Ռոել Յանսենսը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Քրիստինե Վեյգանդը: Այդ մասին հայտնում են ԲՏԱՆ-ից:

Ողջունելով հյուրերին՝ Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծման պատմությունը, պատասխանատվության ոլորտները: Շնորհակալություն հայտնելով Եվրոպական տնտեսական հանձնաժողովին շարունակական աջակցության համար՝ նա մասնավորապես ընդգծել է կառույցի կողմից պատրաստված «Նորարարություն՝ հանուն կայուն զարգացման. Հայաստանի համար» (Innovation for Sustainable Development: Review of Armenia 2023) զեկույցի կարևորությունը: Ռոբերտ Խաչատրյանը նաև պատմել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ռազմավարության մշակման շուրջ միջազգային այլ կառույցների հետ համագործակցության մասին՝ հավելելով, որ ռազմավարության մշակման ընթացքում օգտագործվելու է նաև ԵՏՀ-ի զեկույցը:

Տատյանա Մոլչանը բարձր է գնահատել Նախարարության հետ արդյունավետ համագործակցությունը, խոսել է ԵՏՀ-ի զեկույցի մասին և նշել Եվրոպական տնտեսական հանձնաժողովի, տարբեր միջազգային գործընկերների պատրաստկամությունն աջակցելու դրանում տեղ գտած առաջարկությունների իրագործմանը:

ԵՏՀ գործադիր քարտուղարը նաև փոխանցել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) գլխավոր քարտուղար Դարեն Տանգի պատրաստակամությունը Հայաստանի հետ մտավոր սեփականության և նորարարության ոլորտներում համատեղ նախագծեր իրականացնելու հարցում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով