Ներքին 2 տարի առաջ - 10:20 19-12-2023

Ըստ UNICEF-ի՝ ԼՂ-ից Հայաստան ժամանած ավելի քան 100 հազարից 30 հազարը երեխաներ են

UNICEF-ի հայաստանյան գրասենյակի հաղորդմամբ՝ երեխաներն ամենաշատն են տուժում հումանիտար ճգնաժամերից: «Համապատասխան ծառայություների հասանելիությունը, այդ թվում՝ սոցիալ- հոգեբանական աջակցությունը, կրթությունը, սնուցումը, ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների հասանելիությունը, ինչպես նաև երեխաների պաշտպանությունը խիստ կարևոր են, որ նրանք կարողանան ստանալ անհրաժեշտ աջակցություն և հաղթահարեն տեղահանման հետևանքով առաջացած սթրեսը»։ Հայտնում է Ամերիկայի Ձայնը։

UNICEF-ի հայաստանյան գրասենյակի օրերս հրապարակած զեկույցի համաձայն, նոյեմբերի կեսերի դրությամբ Հայաստան են ժամանել 101848 փախստականներ, որոնց թվում են 30000 երեխաներ։ Դպրոցական տարիքի երեխաների թիվը ազմում է ավելի քան 80 տոկոս, ովքեր հաշվառված են դպրոցներում։ Զեկույցի պնդմամբ՝ UNICEF-ը երկրում տեղակայել է 20 շարժական մանկաբուժական կենտրոններ, որոնց շնորհիվ շուրջ 4602 երեխաներ ստացել են բուժօգնություն:

Ավելի քան 500 հիվանդ երեխաներին տրամադրվել է երկրորդական կամ երրորդական առողջապահական ծառայություն՝ ըստ կարիքների, ներառյալ հոգեկան առողջությունը և հոգեսոցիալական աջակցությունը, նշված է Հայաստանում մարդասիրական իրավիճակի վերաբերյալ զեկույցում: UNICEF-ի և գործընկերների աջակցությամբ 4128 երեխա և խնամակալ մուտք է գործել ապահով տարածքներ: Բացի այդ, 7025 երեխաներ, դեռահասներ և խնամողներ ստացել են հոգեբանական և հոգեսոցիալական աջակցություն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան