Ներքին 2 տարի առաջ - 20:19 18-12-2023

Փաշինյանը և Հունգբոն մտքեր են փոխանակել զարգացող աշխատաշուկայի մարտահրավերների հաղթահարման քայլերի շուրջ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյին:

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և Աշխատանքի միջազգային կազմակերպության միջև համագործակցությունը, կազմակերպության կողմից փորձագիտական աջակցության տրամադրումը, այդ թվում՝ ոլորտում առկա խնդիրների վերհանման ու անհրաժեշտ կարգավորումների և բարեփոխումների իրականացման նպատակով:

Այդ համատեքստում, զրուցակիցները հույս են հայտնել, որ Երևանում անցկացված «Սոցիալական արդարության խթանումը. աշխատանքի ապագան ներկայիս ժամանակաշրջանում» խորագրով միջազգային համաժողովի շրջանակում արդյունավետ քննարկումները կնպաստեն ոլորտում առկա խնդիրների լուծմանը:

Ըստ աղբյուրի՝ վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծման ուղղությամբ կառավարության քայլերին և ընդգծել միջազգային հանրության աջակցության անհրաժեշտությունը:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել սոցիալական արդարության, զարգացող աշխատաշուկայի մարտահրավերների և դրանց հաղթահարման հնարավորությունների ու քայլերի շուրջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան