Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:23 18-12-2023

Ո՞վ է թերացումների համար ձեզ պատժելու. ՔՊ-ականները՝ ԲՏԱ նախարարին

«Երբ նայում ենք հաշվեքննության արդյունքները, այո՛, առաջին տպավորությունն է, որ ոչինչ չի արվել, շատ բացասական արդյունքներ ունենք, ռազմավարությունով սահմանված միջոցառումներ ունենք, որոնք չեն կատարվել։ Բայց եթե փորձենք նայել արված աշխատանքով և ընդունենք մի փաստ, որ թվայնացումը շարունակական պրոցես է, էդ պարագայում որոշ միջոցառումներ ոչ թե պետք է ավարտվեն, այլ շարունակական բարելավման տեղ ունեն. նման մոտեցումով ենք շարժվել առաջ»,- «ՀՀ թվային փոխակերպման գործընթացի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության քննարկման ժամանակ, ասաց ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

ՔՊ-ականները սկսեցին խիստ քննադատել նախարարին: «Հաշվեքննությունն ամբողջությամբ բացասական ձևակերպումներով է համեմված՝ չի իրականացվել, չի կատարվել, ստանդարտներ չեն մշակվել, ժամկետներ չեն պահպանվել, միջոցառումները 10-ից 10-ը չի կատարվել և այլն: Ձեր ղեկավարած գերատեսչությունը պետք է առաջնորդություն ստանձներ թվայնացման ռազմավարության ի կատար ածման»,- ասաց ՔՊ-ական Նարեկ Զեյնալյանը:

«Ո՞վ է ձեր թերացումների համար ձեզ պատժելու»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին