Ավելին 1 տարի առաջ - 12:47 07-07-2025

Տղամարդը պայթուցիկ է տեղադրել փոստարկղում գող հարևանին «պատժելու» համար

Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում 55-ամյա մի տղամարդ ինքնուրույն պատժի միջոց է կիրառել հարևանի դեմ, ում կասկածում էր իր ծանրոցները գողանալու մեջ։ Դեպքը տեղի է ունեցել Կոպեյսկ քաղաքում։

Տարիներ շարունակ շարունակվող վեճից հետո, տղամարդը, որի համբերությունն արդեն սպառվել էր, որոշել է պայթուցիկ նյութերով լի տուփ տեղադրել սեփական փոստարկղում՝ գողին «բռնելու» նպատակով։

Ծրագիրը «աշխատել» է. հարևանը բացել է փոստարկղը, ինչի արդյունքում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ վերջինս ծանր վնասվածքներ է ստացել, ներառյալ՝ ձեռքի անդամախեղում։

Իրավապահները ձերբակալել են պայթուցիկի հեղինակին։ Նա պնդում է, թե մտադրություն չի ունեցել լուրջ վնաս հասցնելու, այլ միայն ցանկացել է «սաստել գողին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում