Ներքին 2 տարի առաջ - 14:38 16-12-2023

Կարևորը` դրամաշնորհներ ստանան․ Քուվեյթի Սորոս Ջորջի մահը մեծ ցավ է պատճառել ԵՊՀ ռեկտորին

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը գրել է․

Ո՞վ է ԵՊՀ ռեկտորի սիրած պարուհին:

Մահացել է քուվեյթցի Աբդուլազիզ Սաուդ ալ-Բաբտեյնը:

Դե, մարդ է, մահացել է, բոլորս ենք մահկանացու: Ցավակցում եմ Աբդուլազիզ Սաուդ ալ-Բաբտեյնի հարազատներին:

Քուվեյթցու մահը մեծ ցավ է պատճառել ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ին: Վերջինս ֆեյսբուքյան իր էջում սրտաճմլիկ ցավակցական տեքստ է հրապարակել և հայտարարել, որ Աբդուլազիզ Սաուդ ալ-Բաբտեյնը «մեր» (իր) սիրելի պոետն է:

Լավ, դա էլ մի կողմ: Մարդ է, հայ գրականություն չի սիրում, քուվեյթական պոեզիա է սիրում: Խնդիրն այլ է:

Այսրոպեական Հ.Հ-ի ֆեյսբուքյան էջում չեք գտնի զոհված հայ զինվորների հարազատներին ուղղված ցավակցական խոսք, ափսոսանք Արցախի կորստի առիթով: Գիտե՞ք ինչու: Որովհետև, ի տարբերություն զոհված հայորդիների, Աբդուլազիզ Սաուդ ալ-Բաբտեյնը հիմնադրամ ունի, որը տարբեր ծրագրեր է ֆինանսավորում` Քուվեյթի Սորոս Ջորջն է: Իսկ սորոսականների համար ի՞նչ տարբերություն` Սորոս Ջո՞րջ, թե՞ Աբդուլազիզ Սաուդ ալ-Բաբտեյն: Կարևորը` դրամաշնորհներ ստանան: Կարծում եմ` դա է պատճառը, որ քուվեյթցի Աբդուլազիզ Սաուդ ալ-Բաբտեյնն այսրոպեական Հ.Հ-ի սիրած պոետն է և ցավակցությունների թիրախը:

Չեմ զարմանա, եթե պարզվի, որ Սորոս Ջորջն էլ այսրոպեական Հ.Հ-ի ամենասիրած ... պարուհին է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով