Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 19:25 15-12-2023

Եվրոպան պետք է գիտակցի այն սպառնալիքը, որը կառաջանա Ուկրաինայի պարտության դեպքում

«Հնչում են տագնապի զանգերը, ուկրաինական զորքերը պայքարում են ճակատում ՝ չունենալով բավարար սպառազինություն՝ երկարատև պատերազմ վարելու համար։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը մեծացնում է զենքի արտադրությունը, Եվրոպան չի կատարում Ուկրաինայի զինված ուժերի համար զինամթերք մատակարարելու իր խոստումները, իսկ ԱՄՆ-ից, հաշվի առնելով առաջիկա ընտրությունները, լսվում են ռազմական օգնությունը դադարեցնելու սպառնալիքներ»,- այսպես է սկսվում եվրոպական քաղաքացիներին և պետական առաջնորդներին ուղղված բաց նամակը, որի տակ ստորագրել են Եվրոպայի առաջատար վերլուծական կենտրոնների ավելի քան 20 փորձագետներ:

Գերմանական Deutsche Welle գործակալությունը զրուցել է Բեռլինի արտաքին քաղաքականության գերմանական ընկերության ավագ վերլուծաբան Բենջամին Տալիսի հետ։ Հարցին, թե ի՞նչն է փորձագետին դրդել հանդես գալ այս ուղերձով, պատասխանել է․

«Այս նամակի նպատակն է արթնացնել թե՛ քաղաքական գործիչներին, թե՛ հասարակ քաղաքացիներին՝ մեզ պատուհասած վտանգի ֆոնին, որը նրանք չեն տեսնում: Ինչ-որ ինքնահանգստացում է սկսվել Ուկրաինայում տեղի ունեցողի կապակցությամբ, իսկ դա ուղղակի սպառնալիք է Եվրոպայում և աշխարհում։ Մենք ցանկանում ենք մարդկանց փոխանցել այդ անհրաժեշտությունն ու այն գիտակցման հրատապությունը, որ այդ սպառնալիքից պաշտպանվելու համար մենք պետք է Ուկրաինային ապահովենք այն ամենով, ինչ նրան անհրաժեշտ է հաղթանակի համար, այլ ոչ թե պարզապես բավարար միջոցներով ՝ պարտություն չկրելու համար։

Հետևաբար, պետք է լինի ավելի շատ զենք և զինամթերք, ավելի հետևողական աջակցություն, որպեսզի Ռուսաստանի պարտության դեպքում՝ հետ պահի իրեն Եվրոպայում ժողովրդավարությունների վրա հետագա հարձակումից: Կարծում եմ ՝ նա շատ հստակ արտահայտել է իր հավակնությունները ՝ հենվելով ռուսական ավանդույթների վրա, որոնք բխում են դեռևս Եկատերինա երկրորդից և ուրիշներից, ասելով՝ «ես իմ սահմանները պաշտպանելու այլ ձև չգիտեմ, քան դրանք ընդլայնելը»։ Ե՛վ Պուտինը, և՛ նրա կառավարությունը հստակ արտահայտվել են Բալթյան երկրների և այլ պետությունների նկատմամբ իրենց մտադրությունների մասին»։

Լրագրողը հանդես եկավ մեկ այլ հարցադրմամբ՝ ասելով․ «եթե Ռուսաստանը հաղթի Ուկրաինայի դեմ մղվող պատերազմում, դա նշան կլինի, որ մենք չենք պաշտպանել միջազգային կարգը, որի վրա հենվում ենք»։

Վերլուծաբան Բենջամին Տալիսի խոսքով՝ դա Ուկրաինայի թուլության իսկական նշան կլինի, մինչդեռ Ռուսաստանին զսպելու համար պետք է վճռականություն ցուցաբերել։ «Պետք է ունենալ կոշտ ուժ և այն օգտագործելու պատրաստակամություն ՝ առաջացող սպառնալիքներին դիմակայելու համար»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
21:30 Ռիսկի գնալու արվեստը․ ինչպես նկարչուհի Մարիամ Մանուկյանը հայտնվեց Միլանի ու Փարիզի ցուցահանդեսներում
22:17 «Գյումրի նաշ գորոդ». 102-րդ ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ բռնության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
21:18 Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան ԱԹՍ-ի խոցման մասին
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով