Ներքին 2 տարի առաջ - 21:30 15-12-2023

«Աշտարակ կաթ»-ից ուզում եմ սրա բացատրությունը ստանալ․ քաղաքացին քաղցրավենիքում մազ է գտել

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Լուսինե Ազնաուրյան անունով ֆեսբուքյան օգտատերը կիսվել էր «Աշտարակ կաթ» արտադրական ձեռնարկության կաթնամթերքի լուսանկարով, որտեղ ակնհայտ երևում է մազ։



Նա գրել է․ ««Աշտարակ կաթ»-ից ուզում եմ սրա բացատրությունը ստանալ... Չնայած ի՞նչ բացատրություն, ամեն ինչ պարզ է։ Թե բա՝ Հայաստանի շուկայում առաջատար...»։

Գրառմանն ի պատասխանը՝ ՍՊԸ-ի աշխատակիցներից մեկը պատասխանել էր Լուսինեին՝ ճշտելով գնման օրը, ժամկետը և վայրը։ Կնոջ հարցին, թե ինչ քայլեր են նախատեսվելու, պատասխան դեռ չի եղել։

Լուսինեն կաթնամթերքը գնել էր երեկ Դավթաշենի Երևան Սիթիից։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել «Աշտարակ կաթ» ՍՊԸ-ի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»