Ներքին 2 տարի առաջ - 19:45 15-12-2023

Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Տատյանա Մոլչանի գլխավորած պատվիրակությանը

ՄԱԿ-ի ԵՏՀ հիմնական նպատակն է աջակցել համաեվրոպական տնտեսական ինտեգրմանը։ Այն միավորում է Եվրոպական միության, Արևմտյան և Արևելյան Եվրոպայի, ԱՊՀ, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայի 56 երկիր (ներառյալ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կանադան, Թուրքիան, Իսրայելը, Միջին Ասիայի նախկին խորհրդային պետությունները)։

ՄԱԿ ԵՏՀ-ն համագործակցում է ավելի քան 70 միջազգային մասնագիտական կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ։ ՄԱԿ ԵՏՀ կենտրոնակայանը գտնվում է Ժնևում, Շվեյցարիա։

Հայաստանը ՄԱԿ ԵՏՀ անդամ է հանդիսանում 1993 թվականի հուլիսից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բնապահպանական հարցերի լայն շրջանակ՝ օրենսդրական բարեփոխումներից մինչև ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացում։

Նախարարը գործընկերներին է ներկայացրել ջրային ոլորտում օրենսդրական բարեփոխումները՝ մասնավորապես անդրադառնալով ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործմանը միտված քայլերին։

Քննարկվել են նաև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները։

Տիկին Տատյանա Մոլչանն անդրադարձել է բնապահպանական կոնվենցիաներին, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել ակտիվացնել երկրի գործողությունները կոնվենցիաների կարգավորումների շրջանակներում։

Հանդիպման ավարտին նախարարն առաջարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակում դիտարկել փորձագիտական աջակցություն տրամադրելու հնարավորությունը, ինչի իրականացման նպատակով UNECE-ն պատրաստակամ է ունենալ գործուն մասնակցություն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»