Արտաքին 2 տարի առաջ - 10:00 15-12-2023

Էրդողանը և Բայդենը հեռախոսազրույց են ունեցել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի նախագահի աշխատակազմի հայտարարությանը։

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են Գազայի հատվածում ստեղծված ճգնաժամի կարգավորումը։

«Քննարկվել է Իսրայելի հարձակումը պաղեստինյան հողերի, հատկապես՝ Գազայի հատվածի վրա, ԱՄՆ-ի ու Թուրքիայի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև գլոբալ ու տարածաշրջանային մի շարք խնդիրներ։ Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Գազայի հատվածում հումանիտար ողբերգությունը պետք է հնարավորինն շուտ դադարեցվի և որ ԱՄՆ-ի՝ Իսրայելին անվերապահ աջակցության ցուցաբերման դադարեցումը կարող է ապահովել հրադադարի արագ հաստատում», - ասված է հաղորդագրության մեջ։

Էրդողանը հայտնել է նաև, որ «ԱՄՆ-ի պատմական պատասխանատվությունն է հնարավորինս շուտ ապահովել տարածաշրջանում մշտական հրադադարի հաստատումը»:

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Ամերիկյան լրատվամիջոցների հայտնում են նաև, որ Բայդենն աջակցություն է հայտնել Հունաստանի և Թուրքիայի կապերի բարելավման գործընթացին։

Բայդենը վերահաստատել է նաև, որ Իսրայելն ունի պաշտպանվելու իրավունք: Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան