Արտաքին 2 տարի առաջ - 22:58 14-12-2023

Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ն կդադարեցնի աջակցությունը քուրդ զինյալներին

Թուրքիայի պետական «TRT Haber» հեռուստաընկերության կայքում տեղ գտած հրապարակման համաձայն՝ Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները խոսել են Թուրքիայի օրակարգում տեղ գտած հարցերի շուրջ: Գրում է Ermenihaber-ը։

Մասնավորապես հարցուպատասխան է եղել Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումների դեմ պայքարում ԱՄՆ-ի դիրքորոշման, ինչպես նաև Հունաստանի և Թուրքիայի միջև վստահության բարձրացմանը միտված քայլերի վերաբերյալ:

Ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում նշվել է, որ Թուրքիան ԱՄՆ-ից ակնկալում է Սիրիայում գործող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) և Սիրիայի քրդական ուժերին (YPG) տրամադրվող աջակցության դադարեցում:

«Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ն վերջ կտա այս ահաբեկչական կազմակերպություններին տրամադրվող բոլոր տեսակի օգնություններին և մեզ անկեղծորեն կաջակցի ահաբեկչության դեմ պայքարում»:

Իսկ Հունաստանի հետ ընթացող գործընթացների վերաբերյալ ասվել է հետևյալը. «Նոյեմբերի 13-ին Անկարայում իրականացված վստահության բարձրացման միջոցառումների ժողովը Հունաստանի հետ մեր հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարևոր մի քայլ էր: Երկու տարուց ավել դադարից հետո պատմիրակությունների միջև տեղի ունեցող հանդիպումները վերսկսեցին:

Սկսվել է Աթենքում իրականացվելիք հերթական հանդիպման պլանավորման գործընթացը: Վերջին հանդիպման ընթացքում ևս դրական զարգացումներ են տեղի ունեցել»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ