Արտաքին 9 ամիս առաջ - 09:49 26-12-2025

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Նիգերիայում ԻՊ-ի զինյալներին․ Թրամփ

ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Նիգերիայում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Իմ՝ որպես գլխավոր հրամանատարի, հրամանով, ԱՄՆ-ն հզոր և մահաբեր հարված է հասցրել Նիգերիայի հյուսիս-արևմուտքում ԻՊ զինյալներին, որոնք տարիներ շարունակ չտեսնված մասշտաբներով դաժանաբար սպանել են անմեղ քրիստոնյաների»,- գրել է նա Truth Social-ում:

«Ես ավելի վաղ զգուշացրել էի այդ ահաբեկիչներին, որ եթե նրանք չդադարեցնեն քրիստոնյաների սպանությունները, ստիպված կլինեն թանկ վճարել, և դա տեղի ունեցավ»,- հավելել Է Թրամփը: Նա հավելել է, որ «մահացած ահաբեկիչները» առաջիկայում ավելի շատ կլինեն, եթե նրանք շարունակեն սպանել քրիստոնյաներին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար