Ներքին 2 տարի առաջ - 21:37 14-12-2023

Արայիկ Հարությունյանը և Կարոլին Սենթ Իլերը քննարկել են Ֆրանկոֆոնիայի խաղերը 2027-ին հյուրընկալելու ՀՀ հայտին առնչվող հարցեր

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 14-ին առանձնազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործադիր տնօրեն Կարոլին Սենթ Իլերի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, կողմերը քննարկել են Ֆրանկոֆոնիայի խաղերը 2027թ․ հյուրընկալելու նպատակով Հայաստանի ներկայացրած հայտին և տարբեր ուղղություններով առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Ըստ աղբյուրի՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանկոֆոն ընտանիքին իր պատկանելիությունը և մեծապես կարևորում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ առկա համագործակցային հարուստ օրակարգը։ Արայիկ Հարությունյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ՖՄԿ և անդամների երկրների և կառավարությունների հետ համագործակցության հետագա խորացմամբ, և 2027թ․ Ֆրանկոֆոնիայի խաղերը հյուրընկալելու Հայաստանի հայտը նաև վերոհիշյալի վկայությունն է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան