Արտաքին 2 տարի առաջ - 14:30 14-12-2023

Այսօր կկայանա Պուտինի տարեվերջյան մեծ ասուլիսը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր իր տարեվերջյան մամուլի ասուլիսն է անցկացնում։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ այս տարի լրագրողների հետ միասին քաղաքացիները նույնպես հնարավորություն ունեն իրենց հուզող հարցերը ուղղել Պուտինին։

Պուտինը, ով իշխանության ղեկին է մոտ 24 տարի, անցյալ շաբաթ հայտնեց, որ մարտին կայանալիք ընտրություններում մտադիր է առաջադրել իր թեկնածությունը։

Նշենք՝ ՌԴ նախագահի վերջին նմանատիպ ասուլիսը տեղի էր ունեցել 2021 թվականին՝ ԱՄՆ-ի նախազգուշացումների ֆոնին, իսկ նախորդ տարի այն չէր կայացել, ինչն աննախադեպ էր Պուտինի ողջ նախագահության շրջանում։

Հավելենք, որ Վլադիմիր Պուտինը խիստ սահմանափակել է իր շփումը արտասահմանյան լրատվամիջոցների հետ Ուկրաինայում պատերազմները սկսվելուց ի վեր, սակայն այս տարի ևս միջազգային լրագրողներ են հրավիրվել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում