Արտաքին 2 տարի առաջ - 11:30 14-12-2023

ԱՄՆ-ն Կոնգրեսում որոշել են Բայդենի իմպիչմենտի հարցով հետաքննություն սկսել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները նախօրեին կողմ են քվեարկել նախագահ Ջո Բայդենի իմփիչմենթի գործընթացի հետաքննությունը շարունակելու բանաձևին։

Ինչպես փոխանցում է CNN-ը, փաստաթուղթն ընդունվել է 221 հանրապետական կոնգրեսականների կողմից, իսկ 212 դեմոկրատ կոնգրեսականները՝ դեմ են քվեարկել։

Բանաձևի շուրջ քվեարկություն անցկացնելու գաղափարը առաջ է քաշվել խոսնակ Մայքլ Ջոնսոնի կողմից, ով կարծում է, որ հաստատված բանաձևը իմպիչմենտի ընթացակարգին ավելի մեծ կշիռ կհաղորդի:

Հետաքննության հիմքերն են, մասնավորապես, նախագահի որդու՝ Հանթեր Բայդենի բիզնեսում նախագահի մասնակցությունը, ինչպես նաև պետության ղեկավարի ընտանիքի կասկածելի դրամական գործարքները: Նախօրեին Բայդենի որդին Ներկայացուցիչների պալատի վերահսկիչ հանձնաժողովի կողմից դատարան էր կանչվե ՝ պատասխանելու հանրապետականների հարցերին, որոնք կապված էին նախագահ Ջո Բայդենի ՝ իր բիզնեսում ներգրավվածության վերաբերյալ, սակայն նա հրաժարվել է ներկայանալ։

Ներկայացուցիչների պալատի որոշումից հետո քննաւկումը տեղափոխվում է Սենատ, որտեղ ընթացակարգը վերածվում է դատական գործընթացի, որը ղեկավարում է ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան