Արտաքին 2 տարի առաջ - 14:55 14-12-2023

Բռնազավթված Արցախի վերաբնակեցումը շարունակվում է․ Բերձորում հաստատվել է 86, Ֆիզուլիում՝ 112 ադրբեջանցի

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ակտիվորեն բնակեցնել բռնազավթված Արցախի Հանրապետության տարածքը։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ նախօրեին Բաքվից 25 ընտանիք՝ ընդհանուր 112 անձ, մեկնել են Ֆիզուլի քաղաք (Վարանդա-խմբ)՝ մշտական բնակություն հաստատելու։

Այսօր առավոտյան ևս 20 ընտանիք՝ 86 անձ, մշտական բնակություն հաստատելու նպատակով մեկնել են Բերձոր։

Ադրբեջանական լրատվամիջոցները շեշտում են, որ այսպես կոչված նախկին ներքին տեղահանվածները Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակի արդյունքում հնարավորություն են ստացել 30 տարի անց կամավոր կերպով վերադառնալ իրենց տներ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախատեսում է մինչև 2026 թվականը բռնազավթված Արցախի տարածքում 140 հազար մարդու բնակեցնել։



Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան