Ներքին 2 տարի առաջ - 14:15 14-12-2023

Մենք չենք ուզում մի երկրի հաշվին մեկ այլ երկրի հետ հարաբերությունները լավացնել. Քերոբյան

Մենք քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի արտահանողներին՝ երրորդ ուղղություններով ապրանքներ արտահանելիս օգնենք, լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Չեմ ուզում մանրամասները հայտնեմ, երբ որոշումը լինի` կիմանաք։ Ուղղակի ուզում եմ ասել, որ աշխատանքը չի դադարել, ընթանում է։ Մենք չենք ուզում մի երկրի հաշվին մեկ այլ երկրի հետ հարաբերությունները լավացնել»,-նշեց նա։

Լրագրողները Էկոնոմիկայի նախարարից նաև հետաքրքրվեցին՝ բենզինի գների իջեցում սպասե՞լ, թե՞ ոչ։ «Ճիշտ կլինի՝ հարցերն ուղղել ՄՊՀ-ին ու ԿԲ-ին: Ներկրումների մասով լուրջ խնդիրներ այս պահին չկան»,- ասաց նախարարը: Հարցին՝ հեղուկ գազ մտնո՞ւմ է ՀՀ, նշել է. «Իհարկե, եթե չմտներ, խնդիր կլիներ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում