Ներքին 2 տարի առաջ - 10:50 14-12-2023

ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնում վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև. Փաշինյան

ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնում վերականգնել երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև, ընդ որում՝ նախկինում գոյություն ունեցած երկաթուղիների միջոցով, Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանն այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջինը հյուսիսային ուղին է, որը կապում է ադրբեջանական Ղազախի շրջանը Հայաստանի Տավուշի մարզի հետ, երկրորդը հարավային ուղին է, որն Ադրբեջանի արևմտյան շրջանները կապում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։

Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և արտաքին աշխարհի հետ կարող են կապվել նաև հյուսիսային ուղիով»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ այս պատրաստակամությունը Հայաստանը հայտնել է պաշտոնապես։

«Հաջորդը վերաբերում է ավտոճանապարհներին, որոնք կարող են ունենալ հյուսիսային ուղի, միջին ուղի և հարվային ուղի։ Այն նոր հնարավորություններ կբացի մեր տարածաշրջանի համար։ Հայաստանը Խաղաղության խաչմերուկի միջոցով կարող է կապվել և կապել այլ երկրները հյուսիս-հարավ առանցքով և արևելք-արևմուտք առանցքով»,-ասաց Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, թե Հայաստանը նույն պատրաստակամությունը ցուցաբերում է նաև Հայաստան-Թուրքիա երկաթուղին բացելու, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա նախկինում գոյություն ունեցած երկու ավտոճանապարհները վերակառուցելու և վերաբացելու առումով։

Վարչապետն ընդգծեց՝ բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները պետք է գործեն այն երկրների իրավազորության և սուվերենության ներքո, որոնց տարածքով անցնում են.

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով