Ներքին 2 տարի առաջ - 18:32 13-12-2023

Կոնվերս Բանկը և ԵՊՀ-ն կնքել են համագործակցության համաձայնագիր

«Կոնվերս Բանկ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ միավորելու երկու կառույցների ջանքերը ֆինանսական ոլորտի մասնագետների վերապատրաստման, կրթական, գիտահետազոտական աշխատանքներ և համատեղ այլ ծրագրեր իրականացնելու համար:

Սահմանված նպատակներին հասնելու համար օգտագործվելու են ԵՊՀ ուսումնամեթոդական բազաները, լաբորատորիաները, ինչպես նաև Կոնվերս Բանկի ու Մայր բուհի մարդկային ռեսուրսները, մասնագիտական գիտելիքները, ունակություններն ու հմտությունները:

Անդրանիկ Գրիգորյանն իր խոսքում նշել է միջազգային չափորոշիչներին համապատասխան, մրցունակ կրթության կարևորությունը. «Այսօրվա ուսանողները վաղը համալրելու են տարբեր ոլորտների կառույցների, այդ թվում՝ բանկերի աշխատակիցների շարքերը: Մենք՝ որպես պատասխանատու բիզնես, կարևորում ենք մասնակցությունը ֆինանսական համակարգի մասնագետների պատրաստման գործում և պատրաստ ենք աջակցել ինչպես մեր փորձառությամբ, այնպես էլ տարբեր համատեղ նախագծերի իրականացման միջոցով»։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ կրթության զարգացման երաշխիքներից մեկը կապն է աշխատաշուկայի հետ. «Համալսարանի տրամադրած գիտելիքը պետք է իր արդյունավետ կիրառությունը գտնի աշխատանքում։ Այս համագործակցությամբ մենք կկարողանանք հասկանալ ու ձևակերպել արդի միտումները, վերանայել մեր կրթական ծրագրերն ու քայլել ժամանակի պահանջներին համընթաց»։

Բուհ-մասնավոր ընկերություն կապն ամրապնդելու և զարգացնելու համար կազմակերպվելու են գիտաժողովներ, կլոր սեղան-քննարկումներ, այդ թվում՝ միջազգային, միմյանց են ներկայացվելու կատարված հետազոտությունների արդյունքները։

Հաստատված գործակցության շրջանակում ԵՊՀ ուսանողները հնարավորություն են ունենալու իրենց մասնագիտական պրակտիկան անցնելու Կոնվերս Բանկում: Իսկ ԵՊՀ-ը Բանկի աշխատակիցների համար կազմակերպելու է կարճաժամկետ դասընթացներ, ինչպես նաև ապահովելու է նրանց մասնակցությունն ամբիոնի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի առանձին դասընթացներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»