Ներքին 2 տարի առաջ - 09:35 13-12-2023

Երևանում ռուս կնոջը սպառնացել ու թալանել են՝ սեռական ծառայությունից օգտվելուց հետո. shamshyan.com

Դեկտեմբերի 12-ին արտառոց ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Այս օրը՝ ժամը 06:00-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանում, օգտվելով ՌԴ քաղաքացի 46-ամյա Մարիա Պ.-ի մատուցած սեռական ծառայություններից, նրան վճարել է 40 հազար դրամ, իսկ ծառայությունից օգտվելուց հետո կապել նրա ձեռքերն ու ոտքերը, սպառնացել ու հափշտակել Մարիա Պ.-ի մոտ եղած ամբողջ գումարը՝ 700 դոլար, 320 լարի և իր վճարած 40 հազար դրամը, ապա արձակել է նրա ոտքերն ու ձեռքերը, իջեցրել շենքի բակ, նրան թողել միայնակ ու ինքը ավտոմեքենայով փախել:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան