Ներքին 2 տարի առաջ - 00:38 13-12-2023

Ալավերդու համայնքապետարանում 3000 թվականն է

Ալավերդի խոշորացված համայնքի պաշտոնական կայքում 3000 թվականն է:

Մուտք գործելով կայքէջ՝ պատուհան է բացվում, որտեղ նշված է այսօրվա ամսաթիվը, սակայն առանձին պատուհան բացելիս նշվում է 3000 թվականի հունվարի 1:

Ըստ երևույթին՝ սա կապված է ՔՊ-ականների կողմից Ալավերդի համայնքը «գրավելու» հետ:

Հիշեցնենք, որ Ալավերդիի ավագանին 14 կողմ ձայներով անվստտահության հայտնեց «Ապրելու երկիր» կուսակցության անդամ համայնքապետ Արկադի Թամազյանին։ Նույն նիստում ընդունած որոշմամբ, համայնքի ղեկավար ընտրեցին ավագանու ՔՊ-ական անդամ Դավիթ Ղումաշյանին։

Նշենք, որ ավագանու 27 մանդատներից 13-ը բաժին էր հասել ՔՊ-ին, 13-ը՝ «Ապրելու երկրին», մեկ մանդատ էլ ստացել էր ՀԱԿ-ը: «Ապրելու երկիրն» ու ՀԱԿ-ը կոլաիցիա էին կազմել և 14 քվեով համայնքապետ էր դարձել Արկադի Թամազյանը: Սակայն «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Սիմոն Զախարովը դուրս է եկել խմբակցությունից և դարձել «անկախ» անդամ՝ աջակցելով ՔՊ-ին:

Հենց դա էլ հնարավորություն տվեց, որ 14 ձայնով անվստահություն հայտնեն գործող համայնքապետին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում