Ներքին 2 տարի առաջ - 23:20 12-12-2023

Առայժմ պատմուճանների հարց չի քննարկվում. Սիլվի Տիգրանյանը՝ դատարանում փաստաբանների դրեսկոդի մասին

Արդարադատության նախարարությունը «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկում է փաստաբանների համար դատարան մուտք գործելու դրեսկոդ սահմանել՝ հագուստի պարտադիր ձև։

Նախագծի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Oragir.News-ը զրուցել է Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանի հետ․ «Առայժմ պատմուճանների հարց չի քննարկվում, թեև դա տարածված ձև է հագուստի, որը նաև կիրառվող պրակտիկա է փաստաբանական գործունեության մեջ օրինակ՝ Եվրոպական երկրներում: Հագուստի ձևաչափը` ըստ նախագծի, վերապահված է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդին: Օրինագծի ընդունման պարագայում քվեարկության անհրաժեշտություն չի լինելու»։

Փաստաբանների պալատը պետք է սահմանի դատարանում փաստաբանի հանդերձանքի և արտաքին տեսքի նորմերը։ Եթե փաստաբանը չպահպանի ՓՊ խորհրդի որոշմամբ սահմանված նորմերը, նրա նկատմամբ կարող է կարգապահական վարույթ հարուցվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»