Ներքին 2 տարի առաջ - 19:17 12-12-2023

Արարատի մարզում Opel-ը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կա 4 վիրավոր. shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։


Ժամը 23:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա Նարեկ Գ.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Վերին Արտաշատից դեպի Բերդիկ տանող գյուղամիջյան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերի և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Նարեկ Գ.-ն, նրա ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 21-ամյա Ալբերտ Խ.-ն, 20-ամյա Էդգար Մ.-ն և 25-ամյա Ֆելիքս Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ բժշկական կենտրոն, որոնցից մեկը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Արտաշատի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»