Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:23 12-12-2023

Ինչպես են պարեկները կեսգիշերին ձերբակալել «ճվճվ Արոյի» որդուն․ Հրապարակ

Երեկ կեսգիշերին «Ճվճվ Արո» մականվամբ Արա Վարդանյանի որդին՝ Սարգիս Վարդանյանը, ով նախկինում 6 տարով դատապարվել էր վրաերթի արդյունքում երկու ոստիկանի մահ պատճառելու համար, կրկին հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Կից ներկայացված տեսանյութում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երեւանի գնդի պարեկները ձերբակալում են Սարգիս Վարդանյանին և մեքենայի վարորդին։

«Հրապարակ»-ին ՆԳՆ լրատվական ծառայությունից հայտնել են, որ մեքենայի վարորդը չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջին, պարկեները հարկադրաբար կանգնեցրել են, ձերբակալել ու տարել Մարաշի բաժին։

«Տեսանյութի մեքենան պարեկների կողմից կանգնեցվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124,2 հոդվածով նախատեսված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում կատարելու համար, որն արձանագրվել է, ինչից հետո վարորդն ու ուղեւորը, ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, ներկայացվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին»,-ասացին ՆԳՆ-ից։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան