Արտաքին 2 տարի առաջ - 17:15 12-12-2023

Սուրբ Սոֆիայի տաճար մուտքն օտարերկրյա զբոսաշրջիկների համար կդառնա վճարովի

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը հայտարարել է, որ հունվարի 15-ից Ստամբուլի աշխարհահռչակ Սուրբ Սոֆիայի տաճար օտարերկրյա զբոսաշրջիկների այցելությունը կդառնա վճարովի։ Այս մասին թուրք պաշտոնյան ասել է CNN-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում։

Էրսոյը հայտնել է, որ զբոսաշրջիկների համար կհատկացվի առանձին մուտք, իսկ ներկա մուտքը կօգտագործվի այն մարդկանց կողմից, որոնք ժամանում են մզկիթ՝ երկրպագության համար։

«Մենք մշակել ենք Այա ​​Սոֆիա այցելելու կառավարման պլան՝ ներառյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկությունները և համաշխարհային պրակտիկան հաշվի առնելով: Հունվարի 15-ից օտարերկրյա զբոսաշրջիկները մզկիթ այցելելու համար կվճարեն։ Հոսքերը կառանձնացնենք՝ ներկայիս մուտքից կօգտվեն նրանք, ովքեր կժամանեն մզկիթ կրոնական նպատակներով, զբոսաշրջիկները կմտնեն այնտեղ այլ մուտքով»,- ասել է նա։

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարը հավելել է, որ զբոսաշրջիկների համար մշակվել է հատուկ աուդիո ուղեցույց, որը կարելի է ներբեռնել բջջային հեռախոսներում։ Ցանկության դեպքում մուտքի մոտ կարող են վերցնել ականջակալներ և ինքնուրույն շրջայց կատարել տաճարում։

Հիշեցնենք, որ Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության հուշարձան է, որը կանգնեցվել է 532-537 թվականներին Հուստինիանոս կայսեր տնօրինությամբ։ 1453 թվականին Բյուզանդական կայսրության անկումից հետո այն վերածվել է մզկիթի։ 1935 թվականին թուրքական կառավարության որոշմամբ, որը ստորագրել է ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, տաճարը դարձել է թանգարան, իսկ 2020 թվականի հուլիսի 24-ին Էրդողանի որոշմամբ՝ կրկին վերածվել է մզկիթի։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով