Արտաքին 2 տարի առաջ - 16:10 12-12-2023

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Գազայում տիրող իրավիճակը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Աբդոլլահանն ու Ֆիդանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային մի շարք հարցեր, հատկապես Գազայում և Հորդանան գետի արևմտյան ափում զարգացող իրադարձությունները։

Իրանի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են, որ բանակցություններն ու դիվանագիտական ջանքերը պետք է շարունակվեն տարածաշրջանային և միջազգային մակարդակներում՝ Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի վերջինիս ստիպեն ընդունել հրադադարի ռեժիմը և դադարեցնել հարձակումը Գազայի վրա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ից Իսրայելի իշխանությունները վերսկսել են Գազայի նկատմամբ իրենց ցամաքային գործողությունը։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան