Արտաքին 2 տարի առաջ - 13:25 12-12-2023

ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին կհայտարարի մինչև տարեվերջ․ Քիրբի

Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցով համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է մինչև տարեվերջ հայտարարել Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը։

«Ես լիովին ակնկալում եմ, որ մինչև այս ամսվա վերջ դուք կլսեք Ուկրաինայի անվտանգության լրացուցիչ աջակցության մասին հայտարարություն»,- ասել է նա Սպիտակ տան ճեպազրույցում։

Քիրբին հավելել է, որ Սպիտակ տանը կայանալիք հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վլադիմիր Զելենսկիին կվստահեցնի իր մտադրության մասին՝ դիմելու Կոնգրեսի, որպեսզի օրենսդիր մարմինը նույնպես հավանություն տա Ուկրաինային աջակցելու համար նոր միջոցներ տրամադրելու խնդրանքին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»