Ներքին 2 տարի առաջ - 22:45 11-12-2023

Արմավիրում Mercedes-ը պայթել է, 27-ամյա վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:10-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածն Արմավիրի մարզի բնակիչ, 27-ամյա Նարեկ Հ.-ն է։

Պարզվել է նաև, որ այսօր՝ ժամը 18:30-ի սահմաններում, Նարեկ Հ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով ընթանալիս է եղել Նորապատ գյուղի 4-րդ փողոցում, որտեղ ավտոմեքենայում առաջացած գազի արտահոսքի և վերջինիս՝ կրակմարիչ վառելու պատճառով առաջացել է պայթյուն, ինչի հետևանքով Նարեկ Հ.-ն ստացել է «զույգ ձեռնաթաթերի ափային և թիկնային մասերի, պարանոցի և դեմքի շրջանի այրվածքներ»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունի հետևանքով ավտոմեքենայի հետևի ապակին կոտրվել է և ավտոմեքենայի որոշ հատվածներ վնասվել են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում